Հյուսիսային Կորեան պատրաստ է լայնածավալ պատերազմի, եթե ԱՄՆ-ն սադրի այն
Հյուսիսային Կորեան հայտնել է, որ ամերիկյան սադրանքի դեպքում կարող է «լայնածավալ պատերազմ» սկսել Կորեական թերակղզու Հարավի և Հյուսիսի վերամիավորման համար:
«ԱՄՆ-ն լրիվ խելքը թռցրել է: Այն սխալվել է ԿԺԴՀ-ին սպառնալով և ռազմավարական կործանիչներ տեղակայելով: Հյս. Կորեայի բանակն ու ժողովուրդը երբեք չեն վախենա ԱՄՆ խարդավանքներից»,- գրում են հյուսիսկորեական լրատվամիջոցները:
Նշվում է, որ եթե ԱՄՆ կողմից սադրանքը շարունակվի, ապա ԿԺԴՀ-ն կպատասխանի «ազգային վերամիավորման համար լայնածավալ պատերազմով»:

















































