Թագուհիներն ավելի հաճախ են պատերազմներ սանձազերծել, քան թագավորները
Վերջին 500 տարիների ընթացքում, թագուհիների կառավարման տարիներին ավելի շատ են պատերազմներ եղել, քան թագավորների օրոք։ Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի մասնագետները՝ վերլուծելով 1480-1913թթ. եվրոպական պետությունների ղեկավարների մասին տվյալները։
Թագուհիները 27%-ով ավելի հակված են եղել պատերազմներ սանձազերծելուն, քան թագավորները։ Ընդ որում, ավելի ռազմատենչ են եղել ամուսնացած թագուհիները։
Այսպես, օրինակ, Իզաբելլա I-ի օրոք Իսպանիան գերտերություն է դարձել եւ պահպանել է իր ազդեցիկ կարգավիճակը մեկ դարից ավելi։ Իսկ կայսրուհի Եկատերինա II-ը իր կառավարման տարիներին Ռուսաստանին զգալի տարածքներ է կարողացել միավորել։
Պատերազմներն ամենից շատ գրավել են ամուսնացած թագուհիներին. նրանք թողնում էին իրենց ամուսիններին հոգալու պետության կարիքները, իսկ իրենք ամբողջովին նվիրվում էին արտաքին քաղաքականությանն ու պատերազմներին։
Ստացված արդյունքները հակասում են մինչև այժմ ընդունված այն կարծիքին, թե կանանց կողմից ղեկավարվող պետությունները ավելի խաղաղ են եւ ավելի քիչ են հակված կոնֆլիկտների,– նշում են հետազոտողները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ