Եվրամիությունը ընդունում է Թուրքիայի հանրաքվեի արդյունքները
Եվրամիությունը ընդունում է Թուրքիայում հանրաքվեի արդյունքները եւ հետաքրքրված է երկրի կայունությամբ,– հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգհերինին՝ ԵՄ անդամ երկրների ԱԳ ղեկավարների` Թուրքիայի վերաբերյալ քննարկումների ոչ պաշտոնական նիստից հետո։
«Առաջին հերթին մենք հարգում եւ ընդունում ենք ցանկացած երկրի, այդ թվում Թուրքիայի ինքնիշխանության իրավունքը՝ որոշել կառավարման համակարգի տեսակը, ինչպես դա արեց Թուրքիան հանրաքվեի միջոցով՝ սահմանադրական փոփոխություններով»,– հայտարարել է Մոգհերինին լրագրողներին։
«ԵՄ–ն շահագրգռված է, որ Թուրքիան լինի կայուն, անվտանգ, տնտեսապես հաջողակ եւ դեմոկրատ, որը Եվրոպայի համար նշանակալի գործընկեր եւ նշանակալի խաղացող է որոշ հարցերում։ Մենք նպատակ չունենք եւ երբեւէ չենք պատրաստվում այնպիսի բան անել, որը կվնասի Թուրքիային կամ թուրք ժողովրդին»,– ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ