Հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու սիրելի ուտեստը, որն ընդամենը 3 դոլար արժե
Թեև Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ճաշել է աշխարհի լավագույն ռեստորաններում, սակայն նրա սիրելի ուտեստն ընդամենը 3 դոլար արժե, գրում է HELLO! ամսագիրը:
Միապետի նախկին օդաչուն բացահայտել է, որ 1990-ականներին միջքաղաքային թռիչքների ընթացքում թագուհին, ինչպես նաև թագավորական ընտանիքի մյուս անդամները, շատ են սիրել Fray Bentos արտադրության պահածոյացված մսով թխվածքները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ թեև թագուհին եղել է աշխարհի 196 երկրներից 116-ում, նա չի սիրում նոր ուտեստներ փորձարկել:
Թագուհու նախկին խոհարար Դարրեն Մակգրեդին բացահայտել է, որ 93-ամյա թագուհին գուրման չէ, բայց փոխարենը «շոկոլադի մեծ սիրահար է»:
«Եթե ճաշացանկում շոկոլադե որևէ բան կա, ապա նա առիթը բաց չի թողնում այն փորձել»,-հայտնել է նա և հավելել, որ թագուհին հատկապես սիրում է շոկոլադե կարկանդակ:
Դարրենը, որն ավելի քան 11 տարի աշխատել է Բուքինգհեմյան պալատում, հաղորդել է նաև, որ թագուհին հիմնական ուտեստի համար նախընտրել է սթեյք, վիսկիի սոուսով սունկ և եղնիկի միս:
«Նա գուրման չէ, փոխարենն արքայազն Ֆիլիպն է գուրման»,- հայտնել է խոհարարը և հավելել, որ արքայազնը միշտ մեծ հաճույքով է նոր կերակուրներ փորձում:





















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ