Դժվար կլինի մերժել ԱՄՆ-ին` Ասադի ուժերի վրա հարվածելու խնդրանքի դեպքում. Բրիտանիայի ԱԳՆ
Միացյալ Թագավորությանը շատ դժվար կլինի մերժել Միացյալ Նահանգներին, եթե նրանք աջակցություն խնդրեն սիրիական կառավարական բանակի դիրքերի վրա ռազմական նոր հարված հասցնելու հարցում: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սիրիայում Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի համատեղ գործողության մասին որոշման կայացման համար բրիտանական կառավարությանը պարտադիր չի լինի ստանալ խորհրդարանի աջակցությունը. հավելել է նախարարը:
ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել սիրիական ավիաբազայի ուղղությամբ ապրիլի 7-ին՝ ի պատասխան Սիրիայի խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառմամբ հարձակմանը:
Սիրիայի իշխանությունները հերքում են, որ քիմիական հարձակումը, որի զոհ է դարձել առնվազն 80 մարդ, իրականացրել են կառավարական զորքերը:
Վերջին տարիներին խորհրդարանի պատգամավորները քվեարկել են ռազմական գործողությունների անցկացման հարցի վերաբերյալ: 2013 թվականին Համայնքների պալատը մերժել է Սիրիայում հնարավոր ռազմական միջամտության մասին կառավարական բանաձևը:
Բայց քանի որ խորհրդարանը ցրվելու է հունիսին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ, այդ գործընթացը պահպանելու անհրաժեշտությունը կասկածի տակ է դրվում, եթե ամերիկացիները որոշեն կրկին հարվածել սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ առաջիկա վեց շաբաթների ընթացքում:
«Ես կարծում եմ՝ շատ դժվար կլինի, եթե ԱՄՆ-ն հանդես գա քիմիական հարվածին ի պատասխան գործողություններ ձեռնարկելու առաջարկով»,- ասել է Ջոնսոնը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...