Եվրախորհրդարանը գնահատել է Լը Պենի կուսակցության պատճառած վնասը
Եվրախորհրդարանը գնահատել է «Ազգային ճակատ» կուսակցության ֆիկտիվ աշխատատեղերի հետեւանքով կրած վնասը , որը կազմել է երեք միլիոնով ավելի, քան առաջ էին հայտնել, փոխանցում է RFI–ն։
Ֆրանս փրես գործակալությունը հայտնել է, որ ըստ նոր տարրերի, որոնք հայտնվել են քննության դոսյեում, Եվրախորհրդարանի բյուջեին պատճառած վնասը կազմում է 4 978 122 եվրո։ Մարին Լը Պենը ու «ազգային ճակատի» մյուս պատգամավորները վարձել էին խորհրդարանական օգնականների, որոնց աշխատավարձերը վճարվել են խորհրդարանի բյուջեից։ Ընդ որում այդ աշխատատեղերը ֆիկտիվ են եղել։
Ավելի վաղ, 2015-ին, Եվրախորհրդարանը գնահատել էր վնասը 1․9 մլն եվրո։ Նոր «վերագնահատականը» կատարվել է 2017-ի ապրիլի 21-ին։ Կասկածի տակ են հայտնվել Ազգային ճակատից 17 եվրախորհրդարանականներ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է մի քանի օգնական։ Հիմա քննության տակ է Մարին Լը Պենի երկու օգնականները , այդ թվում նրա կաբինետի տնօրենը։ Մարտին Եվրախորհրդարանը խնդրել էր Մարին Լը Պենին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ նա հրաժարվում էր հայտնվել քննության հարցաքննությանը, որտեղ նրան կարող էին մեղադրանքներ առաջադրել։ Ֆրանս փրեսը հայտնում է, որ այդ խնդրանքը չի քննարկվի մինչեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը անցնելու է մայիսի 7-ին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...