«Չարաշահել է կոնյակը». Բիլանը ներողություն է խնդրել Սամարայում համերգի համար
Երգիչ Դիմա Բիլանը ոչ սթափ վիճակում ելույթ ունենալու պաճառով ներողություն է խնդրել Սամարայի բնակիչներից: Նա նշել է, որ վաղուց ալկոհոլ չէր օգտագործել եւ «չի հաշվարկել» ու խոստացել է մոտակա ժամանակահատվածում քաղաքում բաց համերգ ունենալ:
«Ընկերներ, ձեզ եմ դիմում` ներողություն խնդրելով: Իմ համերգը Սամարայում, որը երեկ է տեղի ունեցել... Ես սխալ եմ թույլ տվել։ Բեմում ելույթ եմ ունեցել ոչ սթափ վիճակում։ Գրիմի սենյակում եւ հյուրանոցում հանդիպելով ընկերներիս՝ կոնյակ խմեցի եւ չհաշվարկեցի։ Բացարձակ չհաշվարկեցի»,- ասել է երգիչը։
Ավելի վաղ Change.org պորտալում պետիցիա է հայտնվել, որի հեղինակը Սամարայի իշխանություններից հրապարակային ներողություն է պահանջել քաղաքի օրը Բիլանի ելույթի համար։ Պետիցիայի հեղինակ Դմիտրի Վերտուշկինը հայտարարել է, որ երգիչը «ոչ ադեկվատ պահվածք է դրսեւորել, չի կարողացել համապատասխանել ֆոնոգրամային, վոկալի փոխարեն տարօրինակ ձայներ է հանել, անվայել ժեստեր ցույց տվել»։
Բացի այդ՝ արչտիստը բանակցություններ է վարում ադմինիստարցիայի հետ՝ քաղաքին մանկական հրապարակ եւ հիվանդանոցին երեխաների բուժման համար անհրաժեշտ սարքավորումներ նվիրելու համար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ