Իսրայելցի պրոֆեսոր․ Հրեաները վախենում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կնվազեցնի Հոլոքոսթի նշանակությունը
Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչները, Հրեական համալսարանի պրոֆեսորները ու ուսանողները ապրիլի 25-ին հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Միջոցառմանը ներկա էր Երուսաղեմում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ու տերհայր Սամվել Աղոյանը , որը ներկայացնում էր ՀԱԵ երուսաղեմյան պատրիարքարանը, հայտնում է i24NEWS-ը։
Իր ելույթում պատվավոր հյուպատոսը հույս է հայտնել, որ մի օր Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը ու համերաշխություն է հայտնել հրեա ժողովրդին՝ Հոլոքոսթի տարելիցի կապակցությամբ։
Հայր Աղոյանի խոսքով աշխարհը լռել է ու նույնիսկ չ ի փորձել որեւէ բան անել 1․5 մլն հայերի սպանությունը կանխելու համար։ «Իմ ծնողներին հաջողվել է փրկվել, սակայն նրանց եղբայրներն ու ազգականները զոհվել են»,- նշել է նա։
ՀԱԵ ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ Իսրայելի կառավարությունը չի համարձակվում կանգնել արդարության կողմը ու ճանաչել Ցեղասպանության պատմական փաստը։ «Աշխարհը կարծես չի փոխվել 1915-ից հետո, քանի որ այսօր մենք լսում ենք ու տեսնում ենք նոր ցեղասպանություններ՝ տարբեր մասշտաբների ու աշխարհի տարբեր անկյուններում»,- ասել է նա՝ շեշտելով, որ համաշխարհային տերությունները աչք են փակում այդ հանցագործությունների վրա։
Համալսարանում հայկական պատմության ու մշակույթի դասախոս Յոիվ Լոֆն էլ իր հերթինհամարում է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում մի քանի պատճառներով, այդ թվում որովհետեւ չի ուզում փչացնել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Սակայն դա չէ գլխավոր պատճառը։ Նրա խոսքով իսրայելական հասարակության մեջ գոյություն ունի վախ, որ Հայոց ցեղասպանությունը չնվաստացնի Հոլոքոսթի նշանակությունը հրեաների աչքերում։ Նա նաեւ համարում է , որ Հոլոքոսթի մասին սովորեցնելը՝ Հայոց ցեղասպանությունը արհամարհելով, սխալ է։
«Նացիստները հրաշալի ուսուցիչներ են ունեցել»,- նշում է պրոֆեսորը։
2016-ին Քնեսետի կրթության ու սպորտի հարցերով հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Լոֆի կարծիքով, այդ իրադարձությունը կարեւոր առաջխաղացում է Իսրայելի քաղաքականության մեջ, սակայն այդ քայլը բավական չէ ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...