Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում կհանդիպեն
Հունվարի 24-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին Trend-ին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը:
Նրա խոսքով՝ հանդիպումը ծրագրված է եղել դեռեւս դեկտեմբերին:
Ըստ Հաջիեւի՝ ԱԳ նախարարները քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների հիման վրա:
Հիշեցնենք, որ համաձայնությունները նախատեսում են միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հնարավորություն: Սակայն Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հրաժարվել դրանք իրականացնելուց:


















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել