Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլին Հայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վարչապետը ժամանել է Դուբլին Հհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղել Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերին ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք Դավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզ Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը Քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջ

Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Աշխարհ

Արտասովոր կինը, որը կանգնած է Մակրոնի թիկունքին

«Եթե նրա ամուսինը դառնա Ֆրանսիայի հաջորդ նախագահը՝ Բրիջիտ Մակրոնը կդառնա ամենաարտասովոր «առաջին լեդին» երկրի պատմության մեջ»,- գրում է Bloomberg-ը։ Լրագրող Էլեն Ֆուկեն պարզաբանում է՝ ֆրանսիական նախագահների կանանցից ոչ մեկն այդքան առանցքային դեր չի կատարել իրենց ամուսինների կայացման գործում, որքան Բրիջիտը։ «Նա 24 տարով մեծ է ամուսնուց, նա ակտիվ դեր է կատարում ամուսնու նախընտրական քարոզչության մեջ, խորհուրդներ է տալիս նրա ելույթների ժամանակ, օգնում նրան ձեւավորել նախընտրական ծրագիր»,- ասվում է հոդվածում։

«Էմանուել Մակրոնը չէր կարողանա նման արկածների դիմել, եթե չլիներ կինը,- ասում է Մարկ Ֆերաչին, որը հիմա Մակրոնի նախընտրական շտաբի խորհրդականն է, իսկ 2007-ին եղել է նրանց հարսանիքի ականատեսը,- Բրիջիտի ներկայությունը շատ կարեւոր է նրա համար»։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած հաղթանակից հետո 39-ամյա Էմանուելը շնորհակալություն հայտնեց 63-ամյա Բրիջիտին։ Առանց նրա «Ես չէի դառնա այն անձնավորությունը, որը դարձել եմ»,- ասել է նա, մինչ նրա կողմնակիցները վանկարկում էին Բրիջիտի անունը։

Ֆրանսիական միապետների ու նախագահների կանանցից շատերն են մտել պատմության մեջ, նշում է հեղինակը՝ հիշելով Մարիա Անտուանետայի ու Ժոզեֆինայի մասին։ «1914-ին Հենրիետա Կայոն, Ֆրանսիայի վարչապետի կինը, սպանել էր Le Figaro թերթի խմբագրին, քանի որ նա քաղաքական առումով վտանգ էր ներկայացնում իր ամուսնու համար»,- ասվում է հոդվածում»

Պարբերականը հիշեցնում է Բրիջիտի կենսագրությունը՝ նա եղել է ֆրանսիական գրականության ու լատիներենի ուսուցչուհի, ծագումով բուրժուազիական ընտանիքից է, որը հայտնի է շոկոլադի տոհմական արտադրամասով։ Մակրոնի հետ ծանոթացել է 1992-ին, երբ նա ընդամենը 15-ամյա դպրոցական էր ու հաճախում էր Բրիջիտի թատերական խմբակը։ «Աստիճանաբար նրանց շփումը վերածվել է սիրային հարաբերությունների, եւ Բրիջիտը հանուն Մակրոնի բաժանվել է ամուսնուց՝ իր երեք երեխաների հորից»,- գրում է պարբերականը ։

Էմանուելն ու Բրիջիտն արդեն ավելի քան 10 տարի օրինական ամուսնացած են, բայց նրանց արտասովոր միությունը հիմա էլ է զարմանք առաջացնում ու անպայման կգրավի ուշադրություն, եթե նրանք մտնեն Ելիսեյան պալատ, չի կասկածում Ֆուկեն։

Հիմա Մակրոն ամուսինները, գիտակցելով, որ խախտում են բուրժուազիական ու պահպանողական Ֆրանսիայի վարքագծային կոդեքսը, պատրաստվում են կանխել հնարավոր անձնական քննադատությունները։

«Նրանք սովորական զույգ չեն, ու դա միայն ավելի է ամրացնում նրանց հարաբերությունները»,- ասում է Ֆերաչին։

Մակրոն ամուսինները իրենց լուսանկարներն են հրապարակել նորաձեւ ամսագրերի շապիկներին։

«Մակրոնը երկու անգամ պատասխանել է իր ենթադրյալ նույնասեռականության մասին լուրերին․ հանրահավաքի ժամանակ նա ինքն է բարձրացրել այդ թեման ու կատակել՝ իբրեւ կրկնակի կյանք վարելու համար, իրեն հոլոգրամա պետք կլիներ։ Նա նաեւ չի վախենում խոսել «դպրոցականի մասին, որը ամուսնացել է իր ուսուցչուհու հետ»,- ասվում է հոդվածում։

«Մեր ընտանիքը դասական չէ , դա անվիճելի է,- ասել է նա հանրահավաքի ժամանակ,- Բայց դա չի նշանակում, որ մեր ընտանիքում սերն ավելի քիչ է»։

«Նրանք, ովքեր սերտ համագործակցել են Մակրոնի հետ, ասում են, որ Բրիջիտը այն սակավաթիվ մարդկանցից է, ում նա վստահում է»,- շարունակում է լրագրողը։ Ալեքսիս Քոլերը, որը ղեկավարում էր Մակրոնի գրասենյակը, երբ նա էկանոմիկանի նախարար էր, վկայում է․ «Երբ նա նախարար էր, Բրիջիտը ներկա էր բոլոր խորհրդակցություններում»։

Մակրոնը երդվել է ՝ եթե ինքն ընտրվի նախագահ, իր կինը Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ կստանա որոշակի պաշտոնական կարգավիճակ։ «Բայց աշխատավարձ չի ստանա»,- շեշտել է նա։

 NEWS.am