Կատալոնիայում հակաահաբեկչական գործողություն է ընթանում, կան ձերբակալվածներ
Կատալոնական ոստիկանությունը երեքշաբթի Բարսելոնա շրջանում ձերբակալել է ութ մարդու, որոնց մի մասը կարող է կապված լինել անցած տարվա մարտին Բելգիայի մայրաքաղաքում հարձակումներ իրականացրած ահաբեկիչների հետ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ինքնավար շրջանի իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ հակաահաբեկչական գործողությունը սկսվել է շրջանի մի քանի բնակավայրերում տեղի ժամանակով 04:30-ին: Արդեն իրականացվել է 12 խուզարկություն: Ձերբակալվել են 31 տարեկանից մինչև 39 տարեկան մարոկկացիներ: Ոստիկանությունում հաստատել են, որ ձերբակալվածների մի մասը «կապված է եղել Բրյուսելում ահաբեկչություններից հետո մի քանի ձերբակալվածների հետ»:
Նշվում է, որ հետաքննությունը սկսվել է մոտ 8 ամիս առաջ: Նախնական տվյալներով՝ խոսքն ահաբեկչական կազմակերպությունների և կազմակերպված հանցավորության հետ կապված խմբավորման մասին է: Նշվում է, որ կատալոնական ոստիկանության հետաքննությանն օգնություն են ցուցաբերել բելգիական իրավապահ մարմինները:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 32 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...