Դոնալդ Թրամփը ապրիլի 23-30-ը հայտարարել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի շաբաթ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի վերջին շաբաթը՝ ապրիլի 23-ից մինչեւ 30-ը հայտարարել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի շաբաթ։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 24-ին։
«Յոմ խա Շոա՝ Հոլոքոսթի մասին հիշատակի օր, ու այս Հիշատակի շաբաթվա ընթացքում մենք հարգելու ենք Հոլոքոսթի ու նացիստների հետապնդումների զոհերի հիշատակը։
Մենք մեր երախտիքն ենք հայտնում այն ազատագրողներին, ովքեր իրենց կյանքը վտանգելով փրկել են ուրիշների կյանքը, ու մենք պարտավորվում ենք այլեւս երբեք չդառնալ նման չարագործությունների ականատես։
Մենք պետք է երբեք չմոռանանք։
Դրա համար էլ ես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփս, խնդրում եմ ԱՄՆ ժողովրդին ապրիլի 23-ից մինչեւ ապրիլի 30-ը հարգել Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրերը ու նացիստական մահվան ճամբարներից ազատագրման հանդիսավոր տարեդարձը՝ համապատասխան ուսումնասիրությունների, աղոթքների միջոցով, նաեւ հարգել Հոլոքոսթի ու նացիստական հետապնդումների զոհերի հիշատակը՝ քաղելով դասեր, որպեսզի դա այլեւս երբեք չկրկնի»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...