Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վուստերում կազմակերպված միջոցառմանը թուրքեր են մասնակցել
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վուստերում կազմակերպված միջոցառմանը թուրքեր են մասնակցել։
Լրագրող Բուրչին Գերչեկի խոսքով «Մենք պարտավոր ենք առերեսվել մեր անցյալին»։ «Իհարկե արդարադատության համար արդեն ուշ է, բայց համենայն դեպս ճանաչումը, պաշտոնական ներողությունն ու Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ որոշակի քայլերը այդ ուղղությամբ դրական քայլեր կլինեին»,- նշել է նա Վուստերի հայկական մշակութային կենտրոնում իր ելույթի ժամանակ։
Քրիստոնյա Էմրե Չան Դաղլիօղլուն՝ Անթակիայից, համարում է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում։ «Ես նույնպես ժխտման մի մասն եմ։ Որպես Թուրքիայի քաղաքացի՝ ես արտոնություններ ունեմ գտնվել Թուրքիայում, ի տարբերություն այն հայերի կամ հույների, որոնք սպանվել կամ արտաքսվել են Թուրքիայից։ Ահա թե ինչու ես մտածում եմ, որ ես պետք է ներողություն խնդրեմ»,- ասել է նա։
Վուստերի հայկական համայնքը ձեւավորվել է 19-րդ դարի 90-ականներին։ Սուրբ Փրկչի հայկական եկեղեցին առաջին հայկական եկեղեցին է, որը կառուցվել է Արեւմտյան կիսագնդում։ ՀԻմա համայնքում մոտ 5 հազար մարդ կա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...