Յանգոնի հայկական եկեղեցին. Հնագույն քրիստոնեական տաճար բուդդիստների երկրի սրտում
Մյանմայի նախկին մայրաքաղաք Յանգոնում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը (մոտ 90%) բուդդայականություն են դավանում, պահպանվել է միակ հայկական եկեղեցին։ Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին քաղաքի ամենահին քրիստոնեական կառույցն է եւ նաեւ երկրի ամենահին տաճարներից մեկը։
Հայկական եկեղեցին կառուցվել է Յանգոնում 1862 թվականին, Մյանմայի թագավորի կողմից հայկական համայնքին հատկացված հողի վրա։

Համաձայն այն տարիների մարդահամարի` այդ ժամանակ այդտեղ բնակվում էր մոտ հինգ հարյուր հայ։ 19-րդ դարում քաղաքում կար նաեւ առանձին հայկական գերեզմանատուն։
Սակայն տարիների ընթացքում համայնքը փոքրացել է, եւ այժմ Մյանմայի սահմաններում բնակվում է մոտ 20 հայ ընտանիք։ Սուրբ Հովհաննես եկեղեցի այցելող հայերից եւ ոչ մեկը, ինչպես նաեւ եկեղեցու քահանա Ջոն Ֆելիքսը չգիտեն հայերեն, քանի որ երբեւէ այնտեղ ապրած հայերի արմատներն արդեն կորած են։ 2013 թվականին ԶԼՄ–ները հաղորդեցին վերջին զտարյուն հայի մահվան մասին։
Չնայած տեղի այցելուների քիչ քանակին, այնուամենայնիվ հայկական եկեղեցին յուրահատուկ վայր է զբոսաշրջիկների համար, որտեղ կարելի է զգալ ոչ մի միայն Յանգոնի, այլ ամբողջ Մյանմայի հնագույն շունչը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...