Ֆրանսիայի ընտրություններում Թրամփը ֆավորիտ չունի. Սպիտակ տան հայտարարությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ենթադրել, թե ով կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, սակայն նա որևէ կոնկրետ թեկնածուի չի նախընտրում,– հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռինս Պրիբասը՝ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Թրամփը կարող է որոշակի կարծիք ունենալ այն մասին, թե ով, ըստ իրեն, կհաղթի ընտրություններում, սակայն, իհարկե, նա նախընտրություններ չունի»,– հայտարարել է Պրիբասը։
Նա նաեւ հերքել է այն պնդումները, որ Ամերիկայի նախագահը, իբր թե, Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենի կողմնակիցն է։
Ավելի վաղ Թրամփը՝ Twitter–ի իր միկրոբլոգում գրել էր, որ Փարիզի ահաբեկչությունը նպաստում է Լե Պենի դիրքերի ամրապնդմանը։
Կիրակի առավոտյան Ֆրանսիայում բացվել են ավելի քան 66 ընտրատեղամասեր։ Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կարող են իմանալ մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ