Սահմանապահները ձերբակալել են մաքսանենգությամբ դեպի Ղրիմ զինամթերք տանող ուկրաինացու
Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը կալանք է հայտարարել է մի մարդու վրա, ով փորձել է մաքսանենգ ճանապարհով զինամթերք անցկացնել դեպի Ղրիմ, հաղորդում է Գազետան:
Ստուգումների ընթացքում Ուկրաինայի քաղաքացու մեքենայում հայտնաբերվել է 9մմ տրամաչափով 18 փամփուշտներով տրավմատիկ զենք:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացի սահմանապահները զորավարժություններ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին:

















































