Կանադայի վարչապետի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այս օրը մենք հավաքվում ենք՝ հարգելու մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: 2015 թվականին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին:
Այս օրը պատվում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքներն ու տառապեցին ցեղասպանության պատճառով:
Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում: Այս առիթով կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկ պատկանելիությունը, միասնական են հանդիսավոր հիշատակման մեջ և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ վստահանալով, որ մենք երբեք անտարբեր չենք լինի ատելության կամ բռնության որևէ դրսևորման հանդեպ:
Խնդրում միանալ ինձ խաղաղության ու փոխադարձ հարգանքով բնորոշվող ապագայի հանդեպ իմ հույսի մեջ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ