Օբաման Չիկագոյում առաջին անգամ ելույթ կունենա նախագահի պաշտոնից հեռանալուց հետո
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին անգամ ապրիլի 24-ին ելույթ կունենա Չիկագոյի համալսարանում։ Associated Press (AP)-ի փոխանցմամբ Օբամայի ելույթը կլինի Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100-րդ օրից ընդամենը մի քանի օր առաջ։
Associated Press-ը նշում է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Օբաման մտադիր է զբաղվել երիտասարդ ամերիկացի առաջնորդներին խրախուսելով ու աջակցելով։
Նախկին նախագահի առաջին հրապարակային ելույթի համար Չիկագոյի համալսարանի ընտրությունը պատահական չէ։ Օբաման 10 տարի այնտեղ դասավանդել է իրավունք ու անցած տարվա հուլիսին որոշում է կայացվել, որ համալսարանի մոտ, Ջեքսոն պարկի տարածքում, կառուցվելու է Օբամայի նախագահական գրադարանը։
Նախագահական անվանական գրադարաններ ստեղծելու ավանդույթը ԱՄՆ-ում սկիզբ է առել Սպիտակ տան 32-րդ ղեկավար Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի օրոք, որը 1939-ին իր սեփական կալվածքում հողատարածք է տրամադրել գրադարանային թանգարանային համալիր կառուցելու համար։ Նրա օրինակին հետեւել է նաեւ հաջորդ նախագահ Հերբերտ Գուվերը։ 1955-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է օրենք նախագահական գրադարանների մասին։ Այդ գրադարաններում պահվում են նախագահների արխիվները Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը լքելուց հետո։
Ակնկալվում է, որ Բարաք Օբամայի նախագահական գրադարանը կկառուցվի ու կբացվի Չիկագոյում մինչեւ 2021 թ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ