Յունկեր․ Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ ներդրումների նպատակն է վերջ տալ անկայունությանը
Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ ներդրումների նպատակն է վերջ տալ անկայունությանը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Վաշինգտոնում ԱՄՀ-ի ու Համաշխարհային բանկի ամենամյա գարնանային հանդիպումների ընթացքում։
Արեւելյան գործընկերության երկրներից են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։
«Այդ տարածաշրջանում մեր ներդրումների նպատակն է վերջ տալ անկայունությանը»,- ասել է Յունկերը «Ֆինանսավորում աշխարհի համար․ Ինովացիաներ անկայունության դեմ պայքարի համար» նիստի ընթացքում, որը անցել է Համաշխարհային բանկի շտաբ բնակարանում։
Նշենք, որ ԵՄ-ն տարեկան 40-45 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ է հատկացնում Հայաստանին։ Վերջին 10 տարիներին աջակցության ծավալը կազմել է մոտ 500 մլն եվրո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ