Ադրբեջանցի դատավորներն անտեսում են Եվրոպական կոնվենցիան. իրավապաշտպան ՀԿ
Ադրբեջանում քաղաքացիական ու կրոնական ակտիվիստների, լրագրողների ու բլոգերների նկատմամբ դատական գործընթացները տեղի են ունենում մեղադրյալների իրավունքների ու ընթացակարգային ձեւաչափերի կոպիտ խախտումներով: Այս մասին ասվում է քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունում` ըստ 2017-ի առաջին եռամսյակում դատական գործընթացների մոնիթորինգի արդյունքների, հաղորդում է сontact.az-ը:
Իրավապաշտպան կազմակերպությունը հանգել է նշված եզրակացություններին` հիմնվելով երեք գործընթացների մոնիթորինգի վրա` Նարդարանյան իրադարձությունների, Ֆիկրետ Ֆարամազօղլուի եւ Մեհման Հուսեյնովի դեմ գործերի:
«Այս անձինք դեռ չեն կանգնել դատարանի առջեւ: Դատական պարզաբանումները տեղի են ունեցել դեռ փակ ռեժիմով: Սակայն ըստ փաստաբանների հայտնած տեղեկության` առկա է մեղադրյալների տարրական իրավունքների խախտում», - ասել է Կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը Turan-ի թղթակցին: Նրա խոսքով` որպես կանոն դատարանները մերժում են քաղբանտարկյալների փաստաբանների բոլոր միջնորդությունները` խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (արդար դատական պարզաբանումների իրավունք): Դատավորները նաեւ անտեսում են կտտանքների դեմ եւ որակյալ բժշկական օգնության բացակայության վերաբերյալ բողոքները` խախտելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (կտտանքների արգելք): Բացի այդ, դատավորներն առանց ուշադրության են թողնում մեղադրյալների իրավունքների խախտումը` խախտելով 9-րդ (մտքի, խղճի ու կրոնի ազատություն) եւ 10-րդ (կարծիք արտահայտելու ազատության իրավունք) հոդվածները: Եւ վերջապես, խախտվում է 7-րդ հոդվածը (բացառապես օրենքի հիման վրա պատժելը):
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ