Ասադը հայտնել է, թե ինչպես կլուծվի Սիրիայի անվանափոխության հարցը
Սիրիայի հանրապետության պաշտոնական անվանման մեջ «Արաբական» բառի առկայության հարցը կարող է լուծել միայն հանրաքվեն՝ ըստ սահմանադրության, դեռեւս վաղ է այն քննարկելը, կարծում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ «կառավարություն լինելով՝ մենք սահմանադրության սեփականատերերը չենք, այն պետք է Սիրիայում կոնսենսուս ունենա»:
«Եթե սիրիացիները չեն հավատում «արաբական պետություն» արտահայտությանը, ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը: Միայն այն պատճառով, որ կառավարությանը հավատո՞ւմ է: Ո՛չ, մենք մենք պետք է արտացոլենք սիրիացիների մեծամասնության կարծիքը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ»: Մեզ թվում է, որ սիրիացիների մեծամասնությունն այս արտահայտությանը կողմ է, քանի որ նրանք արաբներ են եւ հավատում են իրենց ինքնությանը: Բայց դարձյալ ես չէի փորձի ասել՝ դա ճիշտ է կամ սխալ, մինչեւ սիրիացիներն իրենք այդ մասին չասեն հանրաքվեում, միայն հետո ասելով, որ նախագահը հայտարարել է այդ արտահայտության աջակցության մասին կամ հանդես է եկել դրա դեմ: Դեռեւս դա ոչ մի բան չի նշանակում»,- շեշտել է Ասադը:
Սիրիայի նախագահը պարզաբանել է, որ «դեռեւս վաղ է այս հարցը քննարկելը, սա վեճերի առարկա չէ, ես նկատի ունեմ, որ ոչ ոք այն հիմա չի քննարկում»: «Սա մեծ խնդիր չէ»,- համոզված է Ասադը:
Մոսկվան հունվարին Աստանայում անցկացված միջսիրիական բանակցությունների առաջին ռաունդում կողմերին առաջարկ էր փոխանցել երկրի սահմանադրության նախագծի վերաբերյալ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ դրանով իսկ Ռուսաստանը ապագա հիմնական օրենքի բովանդակության բանավեճ է մեկնարկել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ