Հնդիկ չինովնիկներին կարգելեն թարթալապտերներ գործածել
Հնդկաստանի իշխանությունները որոշել են նախարարներին ու մյուս բարձրաստիճան չինովնիկներին արգելել փողոցում նրանց ճանապարհ զիջելու նպատակով մեքենաների վրա կարմիր թարթալապտերներ օգտագործել, հայտնում է BBC–ն։
Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեթլին հայտնել է, որ «ոչ մի մեքենայի վրա չի լինելու կարմիր թարթալապտեր» մայիսի 1-ից սկսած, ու այդ կանոնից բացառություններ չեն լինելու։ Նոր կանոնով ճանապարհին առաջնահերթությունը տրամադրվելու է միայն արծաթագույն թարթալապտերներին, որոնք օգտագործում են արտակարգ ծառայությունների՝ շտապ օգնության, հրշեջ ծառայության ու ոստիկանության մեքենաները։
Հնդկաստանի բնակիչները հաճախ են դժգոհում կարմիր թարթալապտերներով մեքենաների առատությունից։ Հնդկաստանում նման թարթալապտերները օգտագործվում են որպես բարձր կարգավիճակի խորհրդանիշ, իսկ դա առաջացնում է խցանումներ ու քաոս ճանապարհներին։ Քաղաքական գործիչներին ու պետծառայողներին մեղադրում են նաեւ նրանում, որ նրանք օգտագործում են թարթալապտերներ, որպեսզի խուսափեն խցանումներից կամ էլ պարծենան իրենց կարգավիճակով։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ