Ամերիկյան ավելի քան 160 ընկերություններ դեմ են հանդես եկել Թրամփի իմիգրացիոն հրամանին
Ավելի քան 160 ամերիկյան ձեռնարկություններ, այդ թվում այնպիսի խոշոր կոնցերններ, ինչպես Facebook-ը, Google-ն ու Microsoft-ը պաշտոնապես դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոմալդ Թրամփի հրամանին՝ 6 մուսուլմանական երկրների քաղաքացիների երկիր մուտքն արգելելու վերաբերյալ։ Այդ հրամանը զգալի վնաս կպատճառի հիմնականում տեխնոլոգիական ոլորտի ամերիկյան ձեռնարկություններին։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգի վճռաբեկ դատարան ուղղված նրանց նամակում, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
Նամակում հստակեցվում է, որ հրամանը կբարդացնի տաղանադավոր անձնակազմ գտնելը եւ կխաթարի ամերիկյան տնտեսության մրցունակությունը։ Բացի այդ, Թրամփի կարգադրությունը կարող է ստիպել միջազգային ընկերություններին ներդրումներ անել ներգաղթյալների նկատմամբ ավելի բարեկամական վերաբերմունք դրսեւորող երկրներում։
Ամերիկյան խոշոր կորպորացիաների նամակում խոսքը Դոնալդ Թրամփի երկրորդ իմիգրացիոն հրամանի մասին է, որը երեք ամսով արգելում է Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ