Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կարևորել է Ցեղասպանության ժխտման քրեականացումը
Ֆրանսիայի «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցությունից նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը «Nouvelles d’Armenie»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը՝ մասնակցելով ոգեկոչման արարողություններին։
«Ապրիլի 24-ն ամուր խորհրդանիշ է. այն հիշատակում է Կոստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 24-ին 600 հայ մտավորականի սպանությունը և առաջին ցեղասպանության սկիզբը»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիացի գործիչը նաև նշել է՝ աջակցում է Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ֆրանսիայի օրացույց ներառելու գաղափարին:
«Ցեղասպանության ճանաչումը հնարավոր է դարձել, որովհետև մի սերունդ նվիրվել է այդ գործին: Այն պարզապես չեն հիշել, այլ պահանջել են, ինչն էլ իր արդյունքը տվեց»,- նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ հիշեցնելով նաև 2016–ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած պատմական քվեարկությունը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կարևորել է Ցեղասպանության ժխտման քրեականացումը՝ հավելելով, որ իրավունքը և հիշողությունը չեն կարող անհամատեղելի լինել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ