Վիետնամում գյուղերից մեկի բնակիչները 20 ոստիկանի են պատանդ վերցրել
Վիետնամի Մայ Դյուկ գյուղի բնակիչները, որը 50 կմ հեռավորությամբ է գտնվում մայրաքաղաք Խանոյից, 20 ոստիկանի են պատանդ վերցրել։ Այս մասին հաղորդում է Lenta-՝ վկայակոչելով BFMTV-ին։
Վեճը ծագել է դեռ մի քանի օր առաջ, երբ պաշտոնյաները իրավապահների ուղեկցությամբ՝ ընդհանուր 38 մարդ սահմանաբաժանում իրականցնելու համար գյուղ են ժամանել։ Գյուղատնտեսական հողերի մի մասը իշխանությունները մտադիր են հանձնել օբյեկտների կառուցման համար հեռուստահաղորդակցական ընկերություններից մեկին։
Գյուղացի ակտիվիստները նրանց բոլորին փակել են շինություններից մեկում։ 3 պաշտոնյայի ու 15 ոստիկանի հաջողվել է փախչել, մյուսները նախկինի պես գերության մեջ են։ Պատանդների հետ լավ են վրվում, նրանք կերակրվել են։
Գյուղացիները նաեւ մտահոգովում են, որ իշխանությունները կարող են ուժով փորձել ազատել գերիներին։ «Մենք յուղ ենք լցրել տան շուրջը, որտեղ փակված են պատանդները։ Մենք պատրաստ ենք այրել այն, եթե ոստիկանները գրոհի անցնեն»,-ասել է տեղի բնակիչներից մեկը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ