Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է. արտահերթ ընտրություններ կլինեն
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է հունիսի 8-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու հարցը։ BBC-ին հայտնում է, որ կողմ է քվեարկել 522, դեմ՝ 13 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։
Նրա այս հայտարարությունից հետո Բրիտանական ֆունտ ստեռլինգն արժեզրկվել էր ամերիկյան դոլարի նկատմամբ:
7or.am

















































