Իսպանիայում ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբի 25 անդամներ Չինաստանից
Ձերբակալվածները վերահսկել են Բարսելոնայի մի շարք հասարակաց տներ
Իսպանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Չինաստանի 25 քաղաքացիների՝ հանցավոր խմբավորում ստեղծելու կասկածանքով։
Ոստիկանության աշխատակիցները հաղորդել են, որ ձերբակալվածները կասկածվում են մարդկանց առեւտրի մեջ, նրանք վերահսկել են մի շարք հասարակաց տներ Բարսելոնայում։
Կանանց պարբերաբար Չինաստանից տարել են Իսպանիա եւ ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ։ Հատուկ միջոցառումների արդյունքում ազատվել են Չինաստանի քաղաքացի 22 կանայք։
Ավելի ուշ 14 ձերբակալվածներին բաց են թողել, սակայն նրանց անձնագրերը բռնագրավվել են։ 11 հոգի գտնվում են հսկողության տակ։
Ձերբակալվածներին նաեւ կասկածում են սպանության փորձերի, թմրանյութերի անօրինական շրջանառության, ոչ լեգալ ներգաղթյալներին Մարոկոյից Իսպանիա տեղափոխելու մեջ։

















































