Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Սպասվում է առանց տեղումների եղանակ Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլին Հայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վարչապետը ժամանել է Դուբլին Հհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղել Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերին ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք Դավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ
Հայաստան

Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի․ Սահակ Մաշալյանը՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների մասին

Դեռևս համայնքի ջանքերը մեկտեղելու, հաշտության ուղղությամբ շարժվել ենք ջանում․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Պոլսո պատրիարքարանի ընտրությունները կազմակերպելու գործընթացի մասին՝ ասաց Պոլսո հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

«Հիմա պատրիարքն ապրում է, հետևաբար պետք է, որ նրա հանգստյան կոչված լինելու մասին դատարանի որոշումները և նաև այն փաստաթղթերը, ըստ որոնց, նա եկեղեցում չի ծառայել, բոլոր բժշկական փաստաթղթերը ներկայացվեն պետությանը և պետք է ցույց տանք, որ մենք հանգստյան ենք կոչել Մեսրոպ Մութաֆյանին, աթոռը թափուր է»,- ասաց նա:

Նշեց, որ դեռ այդ փաստաթղթերը պետությանը չեն ներկայացվել, իր կռիվն էլ ժամանակին դրա համար էր: «Հոկտեմբերի 26-ին արդեն որոշված էր այդ օրը: Մեկ-երկու շաբաթվա մեջ պետք է լուծվեր դա, սակայն Արամ Աթեշյանը չցանկացավ դա անել: Դրա համար մենք որոշեցինք տեղապահ ընտրել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ քանի որ հիմա ընտրությունների հետ կապված ոչ մի գործընթաց սկսված չէ պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն է, ինքն էլ խոչընդոտում է ընտրությունների անցկացմանը:

Հարցին՝ արդյո՞ք ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը ոչինչ չի կարող անել, նա պատասխանեց․ «Ներկայումս` ոչ: Հիմա Արամ սրբազանը տեղի չի տալիս: Հակառակ նրան, որ վեհափառը Գարեգին Բեքչյանին ճանաչեց որպես ընտրված տեղապահ, Արամ Աթեշյանը նրան չի ճանաչում»:

Դիտարկմանը, թե տեղապահի ընտրություններն էլ իրենց արդյունքը չտվեցին, Սահակ սրբազանը պատասխանեց․ «Այդ ընտրությունները մեզ համար նշանակություն ունեն, բայց Արամ սրբազանի համար դրանք նշանակություն չունեն, հետևաբար պետության համար էլ դրանք նշանակություն չունեն: Պետք է մենք դիմենք պետությանը պատշաճ ձևով և թե’ եկեղեցական իրավունքները, թե’ պետական պահանջները հարմարացնող ճանապարհ որոնենք»:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խոսքով՝ մեկ-երկու շաբաթվա մեջ նրանք պետք է որ կարողանան համապատասխան ատյաններ դիմել: «Այս գործընթացներն անխուսափելի են: Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի, ներքին պառակտում կլինի»,- ասաց նա:

Սրբազանի խոսքով Արամ Աթեշյանի` պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալու ձգտումները կապված են աթոռը շատ սիրելու հետ։ «Ցանկանում է երկարացնել գործընթացը, որովհետև պատրիարք ընտրվելու հույս չունի»,- ասաց նա:

Հիմա Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը Ստամբուլում է, հանդիպումներ է ունենում: Այսօր էլ, Սահակ Մաշալյանի խոսքով, հանդիպել է համայնքի առաջնորդների հետ, փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշումներ կան:

Անդրադառնալով համայնքում դերակատարում ունեցող անձանց կեցվածքի մասին հարցին՝ Սահակ Մաշալյանը նշեց․ «Իրենք առավել շատ պետության կողմից են, և վախենում են այս իրավիճակից, շփոթված են: Քիչ ժամանակ հետո արդեն ամեն ինչ կհստակեցվի: Պետության կեցվածքն էլ կթուլանա, որովհետև հանրաքվեի արդյունքները դրական եղավ և դժվար թե խնդիր հարուցեն պատրիարքարանի ընտրությունների հետ կապված»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հանրաքվեի ժամանակ հայ համայնքի մեծամասնությունը «ոչ» է քվեարկել, հնարավո՞ր է դա լարի թուրքական իշխանություններին հայերի դեմ, նա պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասում, որ «ոչ» ենք քվեարկել: «Ոչ» չենք քվեարկել: Ո՞վ դա գիտի, գաղտնի քվեարկություն է եղել, այնպես որ հայերի մեջ և՛ «այո», և՛ «ոչ» քվեարկողներ եղել են: Դա ազդեցություն չի ունենա պատրիարքարանի ընտրությունների վրա․մեր քվեները հիսուն միլիոն քվեների մեջ 25000-ից 30 000 են»:

Մանրամասները՝ tert.am-ում