Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է հանրաքվեի արդյունքները չեղարկելու՝ ընդդիմության պահանջը
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի արդյունքները չեղյալ ճանաչելու մասին ընդդիմության պահանջը, հայտնում է Hurriyet Daily News-ը։
Պարբերականի տեղեկություններով հանձնաժողովի ընդամենը մեկ անդամ է աջակցել ընդդիմության նախաձեռնությունը, իսկ 10 անդամները դեմ են արտահայտվել։
Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի ժամանակ հաղթել են սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները, ստանալով ձայների 51․3 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է 86 տոկոս։
Ընդդիմությունը, որի կազմում են Ժողովրդական հանրապետական կուսակցությունը, Ազգերի ժողովրդավարության կուսակցությունն ու Հայրենիքի կուսակցությունը, ԿԸՀ-ին պաշտոնապես փոխանցել է հարցում՝ հանրաքվեի արդյունքները չեղարկելու մասին։ Իրենց պահանջը կուսակցությունները հիմնավորել են նրանով, որ արդյունքները հաշվելիս՝ վավերական են համարվել նաեւ այն քվեաթերթիկները, որոնց վրա չի եղել անհրաժեշտ կնիքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ