Եվրոպան երեք կանանց ձեռքում է. Kurier
Եվրոպան ստիպված կլինի այս տարի երեք անգամ ընտրել, եւ այդ ընտրությունները կամ նրան կփոխեն կամ կկայունացնեն։ Այսպես է կարծում ավստրիական Kurier պարբերականի տեսաբան Գելմութ Բրանդշտեթերը։
Թերեզա Մեյը ցանկանում է ապահովել վստահ մեծամասնության կողմից իր աջակցությունը, «Բրյուսելում առավել ուժեղ խաղաքարտերով հանդես գալու հնարավորություն ունենալ եւ մինչ այն, երբ բրիտանացիները կնկատեն, թե որքան է թուլացել ազգային արժույթը եւ աճել են գները։ Եւ որքան է նրանց պակասում ԵՄ-ն», գրում է հեղինակը։
Ինչ վերաբերում է Ֆրանսիային՝ ապա այստեղ Մարին Լը Պենը Ավստրիական ազատությունների կուսակցության, Պուտինի եւ այլ ուժերի աջակցությամբ «արդեն աշխատում է ԵՄ-ի փլուզման ուղղությամբ»։ Ֆրանսիայի՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո նա ծրագրում է երկրի ռազմական բյուջեն կրկնապատկել։ «Եւ այդ ամենը թույլ ֆրանկի հե՞տ»,-զարմանում է Բրանդշտեթերը։
«Եվրոպայի միակ հույսն է մնում Անգելա Մերկելը։ Չորս տարի առաջ նա ընտրությունների էր գնում «Գերմանիան ուժեղ է։ Այդպես էլ պետք է մնա» կարգախոսով։ Այժմ դա բավարար չի լինի։ Նա պետք է բացատրի, թե ինչ է Գերմանիան, իսկ նրա հետ միասին նաեւ Ավստրիան, շահում ԵՄ անդամակցությունից»,-ասվում է հոդվածում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ