ՄԱԿ-ի աշխատակիցը աշխատանքի ընդմիջման ժամանակ բանկեր է կողոպտել
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով աշխատում է Միացյալ ազգերի կազմակերպությունում։ Տղամարդուն կասկածում են Միդթաունում մի շարք բանկեր կողոպտելու մեջ։ 53-ամյա Աբդուլլահ Շայբուին՝ Թունիսից, սպաները ձերբակալել են Foreign Press Centers-ի իր գրասենյակում։ Ոստիկանությունը կարծում է, որ նա աշխատավայրում ճաշերի ընդմիջումների ընթացքում բանկեր է կողոպտել, հաղորդում է USA.one-ը։
Ըստ իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրի՝ Շայբուն կողոպտել է 40-րդ փողոցում եւ Երրոդ ավենյուում գտնվող HSBC բանկը երկուշաբթի օրը, իսկ ձերբակալությունից ոչ շատ առաջ վերադարձել աշխատավայր։ Նա մեղադրվում է մի քանի կողոպուտներում եւ կողոպուտի երկու փորձի մեջ։ Բացի ձերբակալության օրը կատարած կողոպուտից, Շայբուն փետրվարի 27-ին կողոպուտ է իրականցրել Santander Bank-ում՝ Madison Avenue-ում, Bank of America-ում՝ Third Avenue-ում, մարտի 13-ին եւ Santander Bank –ում՝ Third Avenue-ում, մարտի 27-ին։ Բոլոր դեպքերում հանցագործը բանկի աշխատողին գումար պահանջող գրառում է փոխանցել։ Նրա մեղքը հաստատում են տեսախցիկների տեսագրությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ