Մեխիկոն սահմանադրություն է ստացել, որն օրինականացնում է մարիխուանան եւ էվթանազիան
Մեքսիկայի մայրաքաղաքը հիմնադիր ասամբլեայի նիստում երկարատեւ եւ համառ քննարկումներից հետո սեփական սահմանադրությունն է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
2016-ի հունվարի 30-ին Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն օրենք էր ստորագրել մայրաքաղաք Մեխիկոյում քաղաքական բարեփոխումների մասին, որը քաղաքի կարգավիճակը դաշնային շրջանից վերածում էր նահանգի։ Այսպիսով՝ Մեքսիկան կունենա նոր՝ թվով 32-րդ նահանգը, որը կլինի Մեխիկո քաղաքը։
Սահմանադրության քննարկումները շատ բարդ էին ընթանում։ Ընդդիմության պահանջով քաղաքի կառավարության շատ դրույթներ մերժվել են։ Սահմանադրությունից բացառել են մարմնավաճառության օրինականացումը, 16 տարեկանում քվեարկության իրավունք ստանալը, առնվազն 20–օրյա արձակուրդը եւ 40-ժամյա աշխատանքային շաբաթը։
Սակայն սահմանադրության մեջ մնացել են որոշ դրույթներ, որոնք կարելի է հեղափոխական անվանել՝ էվթանազիայի թույլատրումը, մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով, ջրային ռեսուրսների սեփականաշնորհման արգելքը եւ նույնասեռական ամուսնությունների օրինականացումը։ Բացի այդ, սահմանադրության մեջ առաջին անգամ հետիոտների համար առավելություն է սահմանվել վարորդների նկատմամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)