Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի ԿԺԴՀ-ի, Իրանի և Սիրիայի նկատմամբ
ԱՄՆ-ն կխստացնի պատժամիջոցային ռեժիմը ԿԺԴՀ-ի, Իրանի և Սիրիայի նկատմամբ: Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Մենք ավելի շատ պատժամիջոցներ կսահմանենք ԿԺԴՀ-ի նկատմամբ»,- ասել է նա: Ֆինանսների նախարարը հավելել է, որ դրանք կլինեն ուղիղ պատժամիջոցներ ԿԺԴՀ-ի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, այլ ոչ այդ երկրի հետ բիզնես վարող չինական ընկերությունների:
«Անցած շաբաթ մենք պատժամիջոցներ ենք սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ,- ընդգծել է Մնուչինը,- Կլինեն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ, որոնք կապված չեն լինի միջուկային խնդրի հետ: Մենք մտադիր ենք շատ ուշադիր հետևել Թեհրանի պահվածքին»:
Ըստ նրա՝ կսահմանվեն զգալի պատժամիջոցներ Սիրիայի նկատմամբ։ «Ես կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում, եթե խոսենք չափերի և մասշտաբների մասին, դրանք կանդրադառնան մոտ 200 սիրիացու կամ Սիրիայի հետ կապված անձանց և կազմակերպությունների»,- հավելել է նախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ