Մեյը հայտնել է, թե ինչու է վաղաժամ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստովանել է, որ մինչեւ 2020 թվականը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը փոխել է այն հանդիմանանքներից վախենալով, որ Brexit-ի ընթացակարգն իրականացնում է համընդհանուր ընտրություններով չընտրված վարչապետը, հայտնում է BBC-ն:
Նրա խոսքով՝ վաղաժամ ընտրությունները կվերացնեն կառավարության նկատմամբ վստահության բոլոր կասկածները եւ կդադարեցնեն վեճերը, այդ թվում՝ ներկուսակցական:
Մեյը երեքշաբթի հայտարարել է հունիսի 8-ին վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին՝ իր որոշումը պատճառաբանելով մարտի վերջին մեկնարկող ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգի իրականացման ժամանակ «կառավարության միասնության» ամրապնդման մտադրությամբ:
«Երբ վարչապետ դարձա, համոզված էի, որ երկրի համար ամեմնակարեւորը կայունությունն է եւ բրիտանացիների վստահությունը, որ ես կարող եմ անցկացնել Brexit-ի ընթացակարգը: Բայց երբ բանը հասավ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի իրականացման մեկնարկին, պարզ դարձավ, որ ընդդիմությունը մտադիր է խոչընդոտել Brexit-ին: Վաղաժամ ընտրությունները թույլ կտան այս հարցում կայունությունն ապահովել»,- ասել է Մեյը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ