Մարին Լե Պենը խոստացել է ներգաղթյալների համար փակել սահմանները
Լե Պենը գտնում է, որ փախստականների հոսքը ողբերգություն է Ֆրանսիայի համար։
Ապրիլի 18-ին, ընտրողների առաջ ելույթի ժամանակ, Ազգային ճակատից Ֆրանսիայի նախագահի թեկնածու առաջադրված Մարին Լե Պենը խոստացել է փակել սահմանները ներգաղթյալների համար։
«Ես ուզում եմ կանգնեցնել գլոբալիզացիայի գործընթացները եւ վերադարձնել նախկին Ֆրանսիան»,– իր դիրքորոշումն է բացատրել Լե Պենը։
Քաղաքական գործիչը գտնում է, որ փախստականների մասսայական հոսքը ոչ թե հնարավորություն է Ֆրանսիայի համար, այլ ողբերգություն։
Իր ելույթի ընթացքում թեկնածուն կշտամբել է իր մրցակիցներին՝ Ժան Լյուկ Մելանշոնին եւ Ֆրանսուա Ֆիյոնին, որ վերջիններս աջակցում են գլոբալիզացիայի գործընթացներին, որոնք «բացասական կերպով» են ազդում ֆրանսիայի զարգացման վրա՝ թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական մակարդակով։
Բացի այդ, Լե Պենը նախատեսում է երկիրը հանել Շենգենյան գոտուց եւ վերականգնել սահմանային վերահսկողությունը։
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում կանցկացվի նախագահական ընտրությունների առաջին փուլը. Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնում են 11 հոգի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ