ՄԱԿ-ում մտահոգված են ընդդիմախոսներին բռնաբարելու կամ սպանելու մասին Բուրունդիում հնչող կոչերով
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ- Հուսեյնը լուրջ մտահոգություն է հայտնել Բուրունդիում սկսված արշավի կապակցությամբ, որի ընթացքում կառավարամետ կազմակերպության երիտասարդ անդամները վանկարկում են ընդդիմախոսներին բռնաբարելու ու սպանելու կոչեր։
Նրա խոսքով այս միանշանակ կազմակերպված բնույթ ունեցող ակցիան, նաեւ ամբողջ երկրում մարդու իրավունքների շարունակվող լուրջ խախտումների մասին հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ Բուրունդիում ահաբեկություն է տիրում։ Անցած շաբաթ սոցցանցերում հայտնվել էր տեսագրություն, որտեղ «Իմբոներակուրե» խմբավորման ավելի քան 100 անդամներ բազմիցս վանկարկում էին «բռնաբարել ընդդիմախոսներին, որպեսզի նրանք ծնեն Իմբոներակուրեի նոր անդամներ» կոչը։ Մեկ այլ խումբ էլ տարածել էր մեկ ուրիշ տեսագրություն, որտեղ երիտասարդները 19 անգամ բղավում էին «կին, թե տղամարդ՝ պետք է մահանան»։
Բուրունդիի իշխող կուսակցությունը ասել է, որ երիտասարդների գործողությունների հետ որեւէ առնչություն չունի ու դատապարտել է նրանց՝ վստահեցնելով , որ այդ խումբն արտաքին ազդեցության տակ է գործում։
«Սակայն, վերջին տեղեկություններով, նմանատիպ ակցիաներ են անցել ամբողջ երկրում ու կազմակերպվել են կառավարության ու նախագահական կուսակցության պաշտոնյաների կողմից»,- ասվում է ՄԱԿ գերագույն հանձնակատարի հայտարարության մեջ։ «Նմանատիպ գործողությունների դատապարտումը ոչ մի իմաստ չունի, եթե դրանց վերջ տալու փոխարեն պետական չինովնիկները շարունակում են մասնակցել դրանց»,- ասել է ՄԱԿ գլխավոր իրավապաշտպանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ