Freedom House-ը կրկին Ադրբեջանն անազատ երկիր է ճանաչել
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 195 երկրում քաղաքական և քաղաքացիական ազատությունների մակարդակի մասին ավանդական զեկույցը, գրում է contact.az-ը։
Այդ երկրներից 87-ը ճանաչվել են ազատ, 59-ը՝ մասամբ ազատ, 49-ը՝ անազատ։
Ադրբեջանը նախորդ տարիների պես դասվել է անազատ երկրների թվին։ Ընդ որում՝ անցած 10 տարիների ընթացքում իրավիճակն Ադրբեջանում միայն վատթարացել է, ասված է զեկույցում։
Անցած տարի Սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն գնահատվում է որպես Իլհամ Ալիևի ձգտում՝ շարունակել անձնական իշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Զեկույցի հեղինակները նշում են, որ Ադրբեջանը և մի շարք արևելյան երկրներ պատրաստվում են անկայունության՝ փորձելով ամրապնդել իշխանությունը։ Հենց այդ նպատակով Իլհամ Ալիևը հանրաքվե է անցկացրել իր իշխանության պահպանումը երաշխավորելու համար, ասված է զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է, քան Կուբայում, Չինաստանում և Իրանում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը և Վրաստանը ներառված են մասամբ ազատ երկրների շարքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)