Ինգուշեթիայում առաջարկում են բանտ նստեցնել հարսնացուներ առեւանգողներին
Ինգուշեթիայի խորհրդարանի խոսնակ Զելիմխան Եվլոեւը առաջարկել է հարսնացուների առեւանգման համար պատժել մինչեւ երեք տարի ազատազրկումով։ Նա նաեւ հանձնարարել է համապատասխան օրինագիծ մշակել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջերս, չնայած իշխանությունների ձեռնարկած քայլերին, հանրապետությունում ու Հյուսիսային Կովկասի մյուս շրջաններում գրանցվել են հարսնացուների առեւանգման դեպքեր։ Այդ կապակցությամբ որոշել եմ նախաձեռնել Պետդումայի կողմից այնպիսի օրենքի ընդունում, որը պատասխանատվություն կսահմանի ամուսնանալու նպատակով մարդուն առեւանգելու համար»,- պատմել է Եվլոեւը։
Նա շեշտել է, որ հաճախ հարսնացուների առեւանգման պատմությունները արյունահեղության պատճառ են դառնում։ Նրա խոսքով գործող ՔՕ-ը հաշվի չի առնում այդ արարքի հասարակական վտանգը։
Եվլոեւը նշել է, որ ինքն արդեն հանրապետության խորհրդարանականներին հանձնարարել է մանրակրկիտ քննարկել այդ հարցն ու մշակել օրինագիծ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ