Իսրայելի նախագահը ներողություն է խնդրել Մեքսիկայի նախագահից՝ Նեթանյահուի գրառման համար
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ներողություն է խնդրել Մեքսիկայի իշխանություններից վարչապետ Բինյամին Նեթանյահուի՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին կառուցվելիք պատի վերաբերյալ արված հայտարարության համար:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Իսրայելի վարչապետը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավացի է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հարցում:
«Նախագահ Թրամփն իրավացի է: Ես պատ եմ կառուցել Իսրայելի հարավային հատվածում, և դա կանգնեցրել է ապօրինի ներգաղթը: Լուրջ հաջողություն է, հրաշալի գաղափար»,- գրել էր Նեթանյահուն, ինչից հետո Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ այդ գրառումը կվնասի 2 պետությունների հարաբերություններին:
Ստեղծված լարվածությունը փորձել է հարթել Իսրայելի նախագահը՝ տեղի ունեցածը որակելով որպես թյուրիմացություն:
«Ներողություն եմ խնդրում այս թյուրիմացության հետևանքով պատճառված ցանկացած վնասի համար, բայց մենք պետք է հասկանանք, որ խոսքը թյուրիմացության մասին է: Վստահ եմ, որ մենք կկարողանանք այս միջադեպն անցյալում թողնել»,-Մեքսիկայի նախագահի հետ զրույցում ասել է Ռիվլինը:
Հիշեցնենք, որ Թրամփն օրերս ստորագրել է վիճահարույց սահմանային պատի կառուցման վերաբերյալ հրամանագիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)