Մեկ շաբաթում Թուրքիայում ձերբակալվել է շուրջ 2500 մարդ. Թուրքիայի ՆԳՆ
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 10-17-ը երկրի ներսում «ահաբեկչական կառույցների դեմ» ընդհանուր առմամբ իրականացվել է 348 գործողություն, ձերբակալվել է շուրջ 2500 մարդ: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվածներից 711-ը մեղադրվում են «ահաբեկչական կառույցներին» աջակցելու, 170-ը՝ գյուլենական կառույցի հետ կապ ունենալու, 651-ը՝ գյուլենական կառույցի անդամ լինելու, իսկ 10-ն էլ ձախակողմյան կառույցներից անդամակցելու համար:
Միևնույն ժամանակ թուրքական ուժայինները շարունակում են ռազմական գործողությունները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Դիարբեքիր, Բաթման, Բիթլիս, Մարդին, Վան, Բինգյոլ և այլ նահանգներում:
Գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 15 զինյալ: Ապրիլի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2015-ի հուլիսից մինչև այժմ Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» PKK-ի 10.091 զինյալի: Նշենք, որ թուրքական կողմի հայտնած տվյալները մեջ հնարավոր է՝ ընգդրկված են նաև թուրք-քրդական բախումների արդյունքում սպանված կամ վիրավորված խաղաղ քաղաքացիական անձինք:
Թուրքական «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության` 2016-ի զեկույցում նշվում էր, որ 2015-ի դեկտեմբեր—2016-ի հունվարի ամիսներին Թուրքիայի արևելքում ուժայինները սպանել են 79 քաղաքացիական անձ:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջումից հետո ավելացել են հետապնդումները, ճնշումները մարդկանց նկատմամբ: Թուրքիայի արդարադատության նախարարության 2016-ի նոյեմբերի հայտարարության համաձայն՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում քրեական գործ է հարուցվել 92607 մարդու նկատմամբ, որից 39378 կալանավորվել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ