Զախարովան աբսուրդային է որակել Ջոնսոնի՝ Մոսկվա այցի չեղարկման պատճառը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աբսուրդային է անվանել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի Ռուսաստան այցի չեղարկման պատճառը։
«Այցի չեղարկումը հետեւեց անմիջապես դրա տեղափոխմանը։ Բրիտանական կողմը տարբեր պատճառներ էր բերում։ Այնպիսի տպավորություն է, որ մեր արեւմտյան գործընկերները ապրում են իրենց սեփական իրականության մեջ, որում իրենք սկզբում փորձում են միանձնյա ինչ որ կոլեկտիվ պլաններ կազմել, հետո դրանք, կրկին միանձնյա փոխել՝ հորինելով տարբեր աբսուրդային պատրվակներ»,– հայտարարել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան միշտ հանդես է եկել Լոնդոնի հետ կայուն հարաբերություններ կառուցելու դիրքերից։
«Մենք միշտ հանդես ենք եկել ամուր միջազգային–իրավական հիմքի վրա կայուն հարաբերություններ կառուցելու օգտին։ Ցավոք, կայունությունն ու հետեւողականությունը վաղուց դադարել են արեւմտյան արտաքին քաղաքականության այցեքարտը լինել»,– ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ջոնսոնը չեղարկել էր ապրիլի 10-ին նախատեսված այցելությունը Մոսկվա։ Նրա խոսքերով՝ առաջնահերթությունը՝ «մեծ յոթնյակի» գործընկերների հետ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ բանակցություններն են։
Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի չեղարկի իր այցը Մոսկվա, եւ ռուսական իշխանություններին կհասցնի Սիրիայում իրավիճակի վերաբերյալ Արեւմուտքի կոորդինացված դիրքորոշումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...