Բուլղարիայի հարավում ջրմուղային ջրում ուրան է հայտնաբերվել
Հատուկ միջգերատեսչական հանձնաժողովը երեքշաբթի օրը սկսել է հետազոտել Բուլղարիայի հարավում գտնվող Խասկովո քաղաքում ջրի աղբյուրները, որտեղ ջրմուղի խողովակում հայտնաբերվել է ուրանի թույլատրելի կոնցենտրատների 14 անգամ գերազանցում։ Բուլղարիայի առողջապահության նախարարությունը Զատկի տոնից առաջ արգելել է այստեղ ջրմուղային ջրի օգտագործումը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Առողջությանն անշան սպառնալիքի հետ կապված՝ որպես նախազգուշական միջոցառում միջգերատեսչական հանձնաժողովը խորհուրդ է տվել Խասկովո քաղաքում սննդի համար չօգտագործել կենտրոնական ջրմուղի ջուրը։ Ջուրն առանց սահմանափակումների կարող է գործածվել հիգիենայի կարիքների համար», - ասվում է Բուլղարիայի առոջղապահության նախարարության հայտարարությունում։
Փորձագետների կարծիքով՝ ջրի աղտոտումը տեղի է ունեցել հանքահորերի վերահսկողության բացակայության պատճառով, որտեղից ավելի քան 30 տարի առաջ ուրան է արդյունահանվել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































