Թրամփը շնորհավորել է Էրդողանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ սահմանադրական հանրաքվեում հաղթանակ տանելու կապակցությամբ։ Այս մասին Reuters–ին հայտնել են Էրդողանի շրջապատում գործակալության աղբյուրները։
Կառավարման խորհրդային ձեւից նախագահականին անցնելու մասին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեն ավարտվել է դրա կողմնակիցների հաղթանակով՝ ձայների աննշան առավելությամբ։ Նախնական տվյալներով նրանք ստացել են ձայների 51․2 տոկոսը, ինչը 1․25 միլիոնով է գերազանցում դրա հակառակորդների թիվը;
ԵԱՀԿ դիտորտական առաքելության կարծիքով հանրաքվեն անցել է քաղաքական միջավայրում, որտեղ ոտնահարված են արմատական ազատությունները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական գործընթացի համար։
«Հանրաքվեն ընդհանուր առմամբ չէր համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին»,- ասվում է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ցեզար Ֆլորինա Պրեդայի հայտարարության մեջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտում նշել են քվեարկության արդյունքների կապակցությամբ ԵԱՀԿ-ի մտահոգության մասին ։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ թե քվեարկության, թե քարոզչության ընթացքում եղել են խախտումներ, որոնք հանգեցրել են նրան, որ «ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են «անհամաչափ խաղադաշտում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...