Ավստրալիայում, շնաձկան հարձակման արդյունքում, 17-ամյա աղջիկ է մահացել
Ավստրալիական Արեւմտյան Ավստրալիա նահանգի հարավային ափին շնաձկան հարձակումից 17-ամյա դեռահաս աղջիկ է մահացել,– հաղորդում է Australian Associated Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 16-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, Էսպերանս քաղաքի ափամերձ տարածքում։ Շնաձուկը վնասել է աղջկա ոտքը։
Տուժածը շատ արյուն է կորցրել, նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Հաջորդ օրը երեկոյան Արեւմտյան Ավստրալիա նահանգի ոստիկանությունը հաղորդել է աղջկա մահվան մասին։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 5-ին, Մինդարի քաղաքի ափին, որ գտնվում է Արեւմտյան Ավստրալիա նահանգի հարավ–արեւմտյան շրջանում, շնաձկան հարձակումից մահացել էր 60-ամյա Դորին Կոլիերը։
Դրանից մեկ օր առաջ, հունիսի 5-ին, Արեւմտյան Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանջերայի ափին, մահացել էր 29–ամյա Բեն Ջերինգը։ Նրա վրա հարձակվել էր մեծ, սպիտակ շնաձուկ, որը հայտնի է որպես մարդակեր–շնաձուկ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...