Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատունը որպես ահաբեկչի հարցաքննել է երեք ամսական երեխային
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները ահաբեկչության կասկածանքով հարցաքննության են կանչել երեք ամսական երեխային։ Պատճառը Ֆլորիդա մեկնելու համար վիզայի հարցաթերթիկը լրացնելիս նրա պապիկի թույլ տված սխալն է եղել, հաղորդում է The Guardian-ը։
Հարցաթերթիկը լրացնելիս տղամարդը սխալմամբ «այո» է պատասխանել այն հարցին, թե արդյոք նրա թոռը կապ ունի ահաբեկչական գործունեության հետ։ Դրանից հետո երեխային հարցաքննության են կանչել։
«Ես չէի կարողանում հավատալ, թե իրենք չեն տեսել, որ դա պարզապես սխալ է, եւ որ երեք ամսական երեխան չի կարող ոչ ոքի վնաս պատճառել», - ասել է 62-ամյա Փոլ Քենյոնը։
Նա նաեւ ասել է, որ իր թոռը հարցաքննության ընթացքում լաց չի եղել, ինչպես նաեւ մտորել դիվանագետների շրջանում հումորի բացակայության մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է