Գուցե պատգամավորներին դուր չեկավ, որ Աննա Մարգարյանը իրեն չդրսեւորեց որպես «հավատավոր» հեղափոխական
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.
«Բարձրագույն դատական խորհրդի մի քանի անդամի հրաժարականը բերեց թե՛ դրական եւ թե՛ բացասական հետեւանքների: Լավ չի, օրինակ, որ այդ կարեւոր կառույցի կազմում չկա Գեւորգ Դանիելյանը: Այդպիսի մասնագետներից հրաժարվելը մեր պետության համար, ինձ թվում է, «ավելորդ շքեղություն» է:
Բայց դրական է, որ Ազգային ժողովը փնտրում եւ առաջարկում է նոր կադրեր, որոնցից մի քանիսը լավ տպավորություն են թողնում: Այդպիսին է, օրինակ, ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանը: Նույն ձեւով է ընկալվում իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանը, որը, սակայն, երկուշաբթի օրը չընտրվեց՝ զոհ գնալով քաղաքական խաղերի:
Ըստ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների, կար պայմանավորվածություն, որ այս անգամ թեկնածու է առաջադրելու այդ խմբակցությունը, բայց, նույն աղբյուրի համաձայն, իշխող «Իմ քայլը», մերժելով ընդդիմադիր գործընկերների մի քանի թեկնածուի, դարձյալ առաջադրեց իրենը, եւ դրա պատճառով ԼՀ խմբակցությունը դեմ քվեարկեց:
Բայց եթե նույնիսկ ամեն ինչ այնպես է, ինչպես այդ խմբակցությունն է ներկայացնում, վստահ եմ՝ միշտ պետք է առաջնորդվել անձի արժանիքներով եւ ոչ թե նման հաշվարկներով:
Մյուս կողմից՝ եթե բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» շատ ցանկանար, որ Աննա Մարգարյանն ընտրվի ԲԴԽ անդամ, դա տեղի կունենար: Բայց այդ հարցն իշխանության համար գերսկզբունքային քաղաքական խնդիր չէր, որպիսին է, մասնավորապես, Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելը (եւ, ի դեպ, հանուն այդ նպատակի, մեծամասնության ներկայացուցիչները «վարի են տվել» նախագահի առաջարկած մի քանի լուրջ պրոֆեսիոնալների, որոնք իրենց քաղաքական համախոհները չէին):
Չնայած Աննա Մարգարյանին առաջադրել էր հենց «Իմ քայլը», այդ հարցում իշխող խմբակցությունը, հավանաբար, անփույթ գտնվեց՝ չապահովելով ձայների բավարար քանակ: Իսկ գուցե այդ խմբակցության որոշ անդամների դուր չեկավ, որ թեկնածուն, պատգամավորների հարցերին պատասխանելիս, իրեն չդրսեւորեց որպես «հավատավոր» հեղափոխական: Բոլոր դեպքերում դարձյալ ցավալի է, որ պետությունը «ձեռքից բաց թողեց» նման մասնագետի:
Երկուշաբթի օրը ամբիոնից իջնելուց Աննան սայթաքեց եւ ընկավ՝ առաջացնելով մի շարք կայքերի եւ հազարավոր օգտատերերի բուռն հրճվանքը: Հիրավի, ավելի լավ է գայթել ոտքով, քան մտքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի