«Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում գյուղմթերքի շուկա է կառուցվում
«Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում՝ Երեւան-Արտաշատ մայրուղու վրա գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Մեկնարկել են կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը:
Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անձամբ է ծանոթացել տարվող աշխատանքներին: Գյուղացիական տնտեսությունների եւ անհատ գյուղացիների համար ստեղծվում է բերքի իրացման առավել դյուրին եւ արդյունավետ միջավայր։ Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, ինչպես նաեւ հյուրատուն։
«Ներդրողը պարտավորվում է առաջին մեկ տարում գյուղացիական տնտեսություններին տաղավարները տրամադրել անվճար։ Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի իրացման եւ գնումներ կատարելու համար։
Նախատեսվում է շուկան շահագործման հանձնել մինչեւ տարեվերջ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի