Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Սպասվում է առանց տեղումների եղանակ Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլին Հայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վարչապետը ժամանել է Դուբլին Հհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղել Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերին ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք

Օգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել
Աշխարհ

Handelsblatt․ Ռուսաստանն անցնում է դիվանագիտական անտաշության ռեժիմի

Ռուսաստանն օգտագործել է վետոյի իրավունքը ՄԱԿ ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի դեմ, որը դատապարտում է քիմիական զենքի կիրառումը Սիրիայում ու դրանով իսկ արդեն ութերորդ անգամ արգելափակել ՍԻրիայի մասին բանաձեւը, բայց Չինաստանը, որը մինչ այդ միշտ համերաշխ է եղել Ռուսաստանի հետ, այս անգամ ձեռնպահ է մնացել, հայտնում է Անդրե Բալենը՝ գերմանական Handelsblatt թերթում ։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը քննադատել է բանաձեւը ու դա անվանել սադրանք՝ հայտնելով, որ փաստաթուղթը տեղի ունեցածի պատասխանատվությունը սիրիական կառավարական զորքերի վրա է բարդում։ «Բայց Սաֆրոնկովի ելույթը շատ անսովոր էր դիվանագետի համար։ Ու չնայած ԱԽ-ում սովորել են նման սուր արտահայտությունների, անձնական հարձակումները այնտեղ ծայրաստիճան հազվադեպ են»,- նշում է հոդվածագիրը, հիշեցնելով, որ Սաֆրոնկովը զայրացել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայկրոֆթի վրա, որը Ռուսաստանին մեղադրել էր վետոյի իրավունքը չարաշահելու մեջ ու Ասադին անվանել մարդասպան ու հանցագործ։

Մասնավորապես Սաֆրոնկովը «դու»-ով էր դիմել Ռայքրոֆթինու ասել «Ինձ նայիր, աչքերդ մի հեռացրու, ի՞նչ ես աչքերդ հեռացնում» ։ Լոնդոնի հասցեին այլ մեղադրանքների հոսքից հետո Սաֆրոնկովը սպառնացել էր Ռայնքրոֆթին «Չհամարձակվես այլեւս վիրավորել Ռուսաստանին» ։

Տվյալ դեպքում Սաֆրոնկովի կողմից «դու» դերանվան գործածումը ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական լկտիություն, գրում է հեղինակը։ Այդուհանդերձ, Սաֆրոնկովի ելույթը չհասավ ՄԱԿ ԳՎ-ի առաջ կոշիկով հարվածելու՝ խրուշչովյան հայտնի դեպքին», ասվում է հոդվածում։

Մոսկվայում այդ կոպտության համար Սաֆրոնկովին, հակառակը, գովեցին։ «Վերջերս դա կարծես նոր միտում է դարձել ռուսական դիվանագիտության մեջ»,- շեշտում է Բալենը, օրինակ բերելով Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Մարիա Զախարովային, որը հայտնի է իր սուր լեզվով։ Քաղաքական ընդդիմախոսներին նա հաճախ է անվանում ֆաշիստներ ու հայտնում, որ մարդիկ, որոնք «մանիպուլացնում են Կարմիր բանակի զինվորների հիշատակը, օգտվում են այն հանգամանքից, որ նրանց մեծ մասն արդեն չի կարող նման բառերի համար նրանց մռթին հասցնել»։ Իսկ թոք շոուներից մեկի ժամանակ Զախարովան հետեւյալ ձեւակերպմամբ է խոսքի իրավունք խնդրել «Թույլ տվեք ասեմ։ Հակառակ դեպքում դուք հիմա իրոք կլսեք, թե ինչ է ռուսական «Գրադը»։ Բայց այդ կնոջ ամենասիրելի թեման ԱՄՆ կառավարության հասցեին վիրավորանքներն են։

«Հենց Զախարովայի պաշտոնակալությունից հետո նկատելի դարձավ, որ ԱԳՆ-ն սպառազինվել է նոր լեզվական ոճով, դա է հաստատում նաեւ վերջերս Սերգեյ Լավրովի ձայներանգը իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին», նկատում է հեղինակը։ Երկու տարի առաջ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին նա արձագանքել էր «դեբիլներ» շշնջալով։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի ընդունելության ժամանակ էլ ամերիկյան լրագրողներին էր կոպտել։

«Այս ամենը միայն առաջին հայացքից է զարմանալի ։ Ի վերջո Պուտինն էլ է երբեմն սիրում կոպիտ արտահայտություններ։ Ժամանակին Պուտինը ընդդիմադիր լրագրողին խորհուրդ էր տվել թլպատել իրեն։ Կրեմլի ղեկավարի բարձր վարկանիշի ֆոնին կոպիտ արտահայտությունները բնակչության շրջանում միավորներ վաստակելու ստուգված միջոց են թվում, դրա համար էլ բազմաթիվ չինովնիկներ որդեգրել են այդ ոճը»։

 NEWS.am