Ռուսաստանի առաջատար բուհը տվել է Հայոց Ցեղասպանության եւ Հոլոքոստի արխիվների ուսումնասիրության իր առաջին շրջանավարտներին
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պատմա–արխիվային ինստիտուտում կայացել է «Հոլոքոստի եւ Գենոցիդի արխիվներ» թեմայով որակավորում անցած մասնագետների առաջին շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը։
Նոր ծրագրի առաջին շրջանավարտներն են դարձել ութ հոգի,– հայտնել է Լոմոնոսովի համալսարանի պատմական ֆակուլտետի Սփյուռքի պատմության լաբորատորիայի փորձագետ Վահրամ Կարապետյանը։
«Շրջանավարտների թվում են Ռուսաստանի պետական արխիվների եւ հայկական հասարակական–կրթական կազմակերպությունների աշխատակիցներ։ Ուսումնառության ընթացքում նրանց ծանոթացրել են հայրենական եւ արտասահմանյան արխիվների արխիվային ֆոնդերի եւ փաստաթղթերի հետ։ Կուրսը ավարտելուց հետո շրջանավարտները ներկայացրել են իրենց հետազոտական որակավորման աշխատանքները»,– ասել է Վահրամ Կարապետյանը։
Նոր ծրագրի կազմակերպիչներն են Վահրամ Կարապետյանը, ՌՊՀՀ արխիվային գործի ֆակուլտետի դեկան Ելենա Մալիշեվան եւ «Հոլոքոստի պատմության կենտրոնի» տնօրեն Իլյա Ալթմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...