Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել են, որ Սիրիայի դեմ հարվածն այլևս չպետք է կրկնվի. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգները համաձայնության են եկել այն հարցում, որ ապրիլի 6-ի գիշերն ԱՄՆ կողմից Սիրիայի տարածքում իրականացված ավիահարվածը չպետք է կրկնվի:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է իր սիրիացի գործընկեր Վալիդ ալ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ:
Լավրովը մանրամասնել է, որ ինքն այս մասին խոսել է պաշտոնական այցով Մոսկվա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
«Պետքարտուղարը բացատրել է, որ իրականացված ավիահարձակումից հետո ԱՄՆ իշխանություններն այժմ հստակ թիրախներ չունեն Սիրիայում: Այնուհանդերձ՝ նա չբացառեց, որ ապագայում կարող է ինչ-որ բան տեղի ունենալ»,-ավելի ուշ հայտարարել է Պետդեպի խոսնակ Մարկ Թոները:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել էր, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...